19:09  ,  18 դեկտեմբերի, 2017

Ձերբակալվել է անգլիական «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստը

Անգլիայում ձերբակալվել է Պրեմյեր լիգան ներկայացնող «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստ Ջեյսոն Պանչեոնը, հաղորդում է Mirror-ը։ 31-ամյա անգլիացի կիսապաշտպանը Ռայգիթ քաղաքի գիշերային ակումբներից մեկում հարձակվել է հաճախորդներից մեկի վրա։ Ոստիկանները նրա մոտ գտել են հրազեն, որը կրելու թույլտվություն նա չի ունեցել։ Հունվարին ֆուտբոլիստը ստիպված կլինի ներկայանալ դատարան։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պանչեոնը մասնակցել է 9 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Պրեմյեր լիգայի 18 տուրից հետո «Քրիսթալ Փելասը» 17 միավորով 14-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում