17:31  ,  18 դեկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա․ Խմբային փուլի լավագույն գոլը

Ստամբուլի «Բեշիկթաշի» հարձակվող Ջենկ Թոսունի գոլը ճանաչվել է լավագույնը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Առաջին տուրում պորտուգալական «Պորտուի» դարպասը խփած գոլը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 44 տոկոսը։

Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գոլը՝14 տոկոսը։ Եռյակը եզրափակել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի գոլը՝ 13 տոկոս։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի զույգերն արդեն հատնի են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում