17:06  ,  18 դեկտեմբերի, 2017

Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանը չորրորդն է

Հնդկաստանում ավարտված շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականը գրավել է չորրորդ տեղը։

Արամ Հակոբյան, Շանթ Սարգսյան, Դավիթ Միրզոյան, Մամիկոն Ղարիբյան եւ Աննա Սարգսյան կազմով Հայաստանի թիմը վաստակել է 12 միավոր` 6 հաղթանակ, 3 պարտություն։

Չեմպիոն է դարձել Ռուսաստանի թիմը՝ 16 միավոր։ Հնդկաստանի առաջին հավաքականը 15 միավորով գրավել է երկրորդ տեղը, Իրանը 14 միավորով երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում