16:44  ,  18 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» 68 միլիոն եվրո կառաջարկի «Յուվենտուսի» պաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոյին:

Mirror-ի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը համաձայնություն է տվել 26-ամյա բրազիլացու տրանսֆերին եւ պատրաստ է վճարել 68 միլիոն եվրո: Կողմերը դեռ չեն սկսել բանակցություններ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ալեքս Սանդրոն երջանիկ չէ իտալական ակումբում եւ ցանկանում է հեռանալ: Նրան ձեռք բերելու համար «Յուվենտուսը» 2015-ին 26 միլիոն եվրո էր վճարել պորտուգալական «Պորտուին»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում