15:42  ,  18 դեկտեմբերի, 2017

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի վրա հարձակման առթիվ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը տհաճ իրավիճակում է հայտնվել այս հանգստյան օրերին: Ակումբի մարզաբազայի մոտ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մի տղամարդու կողմից ռասիստական բնույթի վիրավորանքներ է լսել իր հասցեին: Ստերլինգը մոտեցել է տղամարդուն, որպեսզի պարզի, թե ինչ է տեղի ունեցել: Սակայն տղամարդը հարվածել է 23-ամյա ֆուտբոլիստի ոտքին եւ դիմել փախուստի, հայտնում է The Telegraph-ը:

Մանչեսթերի ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի առթիվ: Դա դիտարկվում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռահիմ Ստերլինգը մասնակցել է 16 խաղի եւ դարձել 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում