14:41  ,  18 դեկտեմբերի, 2017

Վան Գալ. Կընդունեմ Պրեմյեր լիգայի ակումբի առաջարկը, որպեսզի լուծեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հարցերը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատմել է, որ մտադիր չէր վերսկսել մարզչական կարիերան, սակայն դա կարող է անել մեկ պատճառով:

«Հնարավոր է, որ այլեւս չեմ զբաղվի ակումբային աշխատանքով: Սակայն կարող եմ բացառություն անել, եթե առաջարկ ստանամ Պրեմյեր լիգայի ակումբից: Այդ ժամանակ կունենամ «Մանչեսթեր Յունայթեդի» հարցերը լուծելու հնարավորություն»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ 66-ամյա Լուի վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2014-2016-ը, իսկ դրանից հետո հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին: Վերջերս նա քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում