01:54  ,  18 դեկտեմբերի, 2017

Մանդանդայի զվարճալի սխալը նպաստեց «Լիոնի» հաղթանակին

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի վերջին խաղում «Լիոնը» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Մարսելի» նկատմամբ: Դաշտի տերերը հանդիպման 6-րդ րոպեին հաշիվը բացեցին «Մարսելի» դարպասապահ Սթիվ Մանդանդայի կոպիտ սխալից հետո:

Այս հաղթանակից հետո «Լիոնը» վաստակեց 38 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին»: «Մարսելը» 35 միավորով չորրորդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր

«Լիոն» - «Մարսել»՝ 2:0

Նաբիլ Ֆեկիր, 6, Մարիանո Դիաս, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով