11:22  ,  18 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ մարզիկ (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն արժանացել է BBC-ի սահմանած «Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ» մրցանակին:

Այս տարի 17-ամյա Ֆոդենն Անգլիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ եզրափակիչում դուբլի հեղինակ էր դարձել իսպանացիների դեմ խաղում (5:2): Նա նաեւ ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Կիսապաշտպանն այս մրցաշրջանում նաեւ նորամուտն էր նշել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր թիմում՝ դառնալով Չեմպիոնների լիգայի խաղում մեկնարկային կազմում հանդես եկած ամենաերիտասարդ անգլիացին:

BBC Young Sports Personality մրցանակին հավակնում էին միայն բրիտանացի մարզիկները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում