09:44  ,  18 դեկտեմբերի, 2017

Ռոնալդուին դուր է եկել Միշել Սալգադոյի դստեր երգը

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Միշել Սալգադոյի դուստր Մալու Սալգադոն Արքայական ակումբի հետ Աբու Դաբիից վերադառնալիս երգել է ինքնաթիռում: Երգը դուր է եկել «Ռեալի» ֆուտբոլիստներին, իսկ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույնիսկ համբուրել է աղջկան:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթակիրն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք էր մեկնել աշխարհի ակումբային առաջնության համար: Եզրափակիչում «Ռեալը» Ռոնալդուի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել էր բրազիլական «Գրեմիոյին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում