23:27  ,  17 դեկտեմբերի, 2017

Զավեն Անդրիասյանի արդյունքները Եվրոպայի կայծակնային եւ արագ շախմատի առաջնություններում

Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած Եվրոպայի արագ եւ կայծակնային շախմատի առաջնություններին:

Արագ շախմատի մրցաշարում Անդրիասյանը 1181 մասնակիցների մեջ գրավել է 12-րդ տեղը: Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

Կայծակնային խաղի մրցաշարում հայ շախմատիստը 22 հնարավորից հավաքել է 16 միավոր եւ 1091 մասնակիցների մեջ հայտնվել է 14-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս