23:12  ,  17 դեկտեմբերի, 2017

Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու ինքն ու Լուկակուն չեն տոնել առաջին գոլը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 18-րդ տուրում «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ արտագնա հաղթանակը 2:1 հաշվով: Պորտուգալացի մասնագետը նաեւ պատմել է, թե ինչու չի տոնել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլը, որն առաջինն էր խաղում:

«Մենք արժանի էինք հաղթանակի, քանի որ ավելի լավն էինք դաշտում: Գիտեի, որ «Վեստ Բրոմվիչը» շատ վտանգավոր է ստանդարտ դիրքերի ժամանակ: «Մանչեսթեր Յունայթեդը» վերահսկում էր խաղը եւ մի քանի անգամ ունեցավ դրա ելքը ժամանակից շուտ վճռելու հնարավորություն: Ընդմիջումից հետո մենք չէինք գործում նույնքան ինտենսիվ, որքան առաջին խաղակեսում: Ամեն դեպքում, բաց թողած գոլից հետո դարձյալ սկսեցինք վերահսկել խաղը:

Իսկ թե ինչու Լուկակուն չտոնեց գոլը, ես նույնպես չարեցի դա: 15 տարի առաջ ես կողքից նայեցի, թե ինչպես եմ տոնում գոլերը: Տարիների ընթացքում սկսեցի ավելի լավ կառավարել հույզերս: Ինչ վերաբերում է Ռոմելուին, ապա տարիներ առաջ նա վարձավճարով ուրախ ժամանակ է անցկացրել «Վեստ Բրոմվիչում»: Գուցե, չտոնելով գոլը, նա ցույց տվեց սերն իր նախկին ակումբի հանդեպ»,- մարզիչի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ բացակայում էր մանչեսթերցիների հայտացուցակից: Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում