09:11  ,  18 դեկտեմբերի, 2017

«Ուրարտուն» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնությունում անցկացվել են 7-րդ տուրի հանդիպումները:

«Ուրարտուն» հյուրընկալվելիս 88:63 հաշվով առավելության է հասել «Գրանդ սպորտի» նկատմամբ՝ տանելով 6-րդ անընդմեջ հաղթանակը:

ՖԻՄԱ-ն տանը 108:66 հաշվով ուժեղ է գտնվել «Ինժեներից», իսկ «Արթիկը» պարտության է մատնել «Շիրակին»՝ 80:77 հաշվով:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությանը մասնակցում են 7 թիմեր:

Ֆոտո՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում