22:22  ,  17 դեկտեմբերի, 2017

«Լիվերպուլը» վստահ հաղթանակ տարավ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բորնմութի» դարպասը: Լիվերպուլցիների գոլերից մեկը խփեց եգիպտացի կիսապաշտպամ Մոհամեդ Սալահը, որը 14 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» շրջանցեց «Արսենալին» եւ 34 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բորնմութ» - «Լիվերպուլ»՝ 0:4

Ֆելիպե Կոուտինյո, 20, Դեյան Լովրեն, 26, Մոհամեդ Սալահ, 44, Ռոբերտո Ֆիրմինո, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում