19:55  ,  17 դեկտեմբերի, 2017

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ

Իտալական A Սերիայի 17-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ:

Այս հաղթանակից հետո Իտալիայի գործող չեմպիոնը շրջանցեց «Ինտերին» եւ 41 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար «Նապոլին» ունի 42 միավոր:

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բոլոնիա» - «Յուվենտուս»՝ 0:3

Միրալեմ Պյանիչ, 27, Մարիո Մանջուկիչ, 36, Բլեզ Մատյուիդի, 64

«Կրոտոնե» - «Կյեւո»՝ 1:0

Անտե Բուդիմիր, 33

«Սամպդորիա» - «Սասուոլո»՝ 0:1

Ալեսանդրո Մատրի, 90

Չիրացված 11 մետրանոց՝ Մատեո Պալիտանո, 82 («Սասուոլո»)

«Ֆիորենտինա» - «Ջենոա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում