20:20  ,  17 դեկտեմբերի, 2017

Բրիտանական ֆուտբոլում «Սելթիկի» ռեկորդային անպարտելի շարքն ավարտվեց

Ֆուտբոլի Շոտլանդիայի առաջնության 19-րդ տուրում «Սելթիկը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով անակնկալ պարտություն է կրել «Հարթսից»: Դա Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմի առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում:

Բացի այդ, ավարտվեց «Սելթիկի» 69-խաղյա անպարտելի շարքը ներքին մրցաշարերում: Դա բացառիկ ռեկորդ էր բրիտանական ֆուտբոլում, հայտնում է Sky Sports-ը:

Չնայած այս պարտությանը՝ «Սելթիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Աբերդինից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում