19:11  ,  17 դեկտեմբերի, 2017

«Բորուսիան» երկարաձգել է Օբամեյանգի հետ գործող պայմանագիրը, սակայն դեռ չի հայտնել այդ մասին

Դորտմունդի «Բորուսիան» մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը երկարաձգել է գաբոնցի հարձակվողը Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ գործող պայմանագիրը: Այդ մասին Sky ալիքի Wontorra հաղորդման եթերում հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը։

Հատկանշական է, որ «Բորուսիան» ակումբի պաշտոնական կայքում չի հայտնել Օբամեյանգի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինեւ 2020 թվականը:

Գերմանական մամուլը հայտնում է, որ նոր պայմանագիր կնքելը կապված է եղել 28-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի բարձրացման հետ: Օբամեյանգը 2013-ին ֆրանսիական «Սենտ Էթյենից» է տեղափոխվել «Բորուսիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում