18:50  ,  17 դեկտեմբերի, 2017

Մոսկվայի «Արարատի» ֆուտբոլիստներին նվիրել են խաղակոշիկներ (ֆոտո)

Մոսկվայի «Արարատի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին խաղակոշիկներ է նվիրել Նոր տարվա կապակցությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նվերները խաղացողներին հանձնել է «Արարատի» նորանշանակ գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը:

Հիշեցնենք, որ 2017-ին հիմնադրված «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որի 17-րդ տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում