17:46  ,  17 դեկտեմբերի, 2017

«Միլանը» պարտվեց խոշոր հաշվով

Իտալական A Սերիայի 17-րդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Վերոնային»:

Սա Իտալիայի առաջնությունում Ջենարո Գատուզոյի առաջին պարտությունն էր «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Միլանը» 24 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Վերոնան» 13 միավորով 17-րդ:

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վերոնա» - «Միլան»՝ 3:0

Անտոնիո Կարաչիոլո, 24, Մոյզե Քին, 54, Դանիել Բեսա, 77

Հեռացում՝ Սուոս, 90+1 («Միլան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում