17:16  ,  17 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Վեստ Բրոմվիչի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի արտագնա խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ բացակայում է Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հայտացուցակից:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Ֆիլ Ջոնս, Էշլի Յանգ, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Խուան Մատա, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Ռոմելու Լուկակու:

Դեկտեմբերի 17-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 8 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս