16:22  ,  17 դեկտեմբերի, 2017

«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Գրիզմանի ընտանիքի հետ

«Բարսելոնան» սկսել է աշխատանքը Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի հարցով:

Mundo Deportivo-ի համաձայն՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Բարսելոնայի ռեստորաններից մեկում հանդիպել է Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի ընտանիքի հետ: Գրիզմանի գործերով զբաղվում է նրա քույրը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ նրա ծնողները:

«Բարսելոնան» մտադիր է 2018-ի ամռանը 100 միլիոն եվրո առաջարկել Գրիզմանի տեղափոխության համար: Հենց այդքան է կազմում ֆրանսիացի հարձակվողի կլաուզուլան: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի առմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English