15:40  ,  17 դեկտեմբերի, 2017

Էդգար Ստեփանյանը մեդալ չնվաճեց մեծահասակների պայքարում

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթը Պորտուգալիայում անցկացված  Trofeu Internacional de Anadia միջազգային մրցաշարում:

Սկրեչ մրցաձեւում Ստեփանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ գրանցել է 14-րդ արդյունքը:

Հիշեցնենք, որ նույն մրցաձեւի մինչեւ 23 տարեկանների պայքարում (60 շրջան) հայ մարզիկը նվաճել էր արծաթե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում