00:03  ,  17 դեկտեմբերի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» կամային հաղթանակ տարավ

Դորտմունդի «Բորուսիան» կամային հաղթանակ է տարել «Հոֆենհայմի» նկատմամբ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում: Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում անցկացված խաղն ավարտվել է 2:1 հաշվով:

21-րդ րոպեին Մարկ Ուտն առաջ է մղել հյուրերի, սակայն ընդմիջումից հետո Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ Կրիստիան Պուլիշիչի գոլերի շնորհիվ ավստրիացի Պետեր Շտյոգելի գլխագորած թիմը հասել է հաղթանակի:

«Բորուսիան» 28 միավորով երրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Շալկեից»:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Հոֆենհայմ»՝ 2:1

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 63, Կրիստիան Պուլիշիչ, 89 – Մարկ Ուտ, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով