23:46  ,  16 դեկտեմբերի, 2017

«Վալենսիան» պարտվեց «Էյբարին»

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվեց «Էյբարին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով:

«Վալենսիան» 34 միավորով երկրորդ տեղում է, սակայն արդեն այս տուրում կարող է նահանջել երրորդ տեղ, եթե 33 միավոր ունեցող Մադրիդի «Աթլետիկոն» միավորներ չկորցննի «Ալավեսի» հետ արտագնա խաղում:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Էյբար» - «Վալենսիա»՝ 2:1

Տակասի Ինուի, 49, Խոան Խորդան, 87 – Սանտյագո Լորենսո, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով