22:06  ,  16 դեկտեմբերի, 2017

«Ալաշկերտը» համաձայնության է հասել բրազիլական «Բոտաֆոգոյի» հետ

Դեկտեմբերի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» եւ բրազիլական «Բոտաֆոգոյի» ղեկավարների հանդիպումը:

«Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը եւ սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը ծանոթացել են բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին, հանդիպել «Բոտաֆոգոյի» նախագահ Նելսոն Մուֆարեյի եւ փոխնախագահ Գուստավո Ջուրդիկոյի հետ:

Ակումբների ղեկավարները քննարկել են համագործակցության կետերը եւ համաձայնության եկան համատեղ ծրագրերի շուրջ, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

Հավանական է, որ հունվարի 15-ից «Ալաշկերտը» 15-օրյա ուսումնամարզական հավաք անցկացնի «Բոտաֆոգոյի» մարզաբազայում, որի ընթացքում երեւանյան թիմին կմիանան բրազիլացի ֆուտբոլիստներ:

Դեկտեմբերի 17-ին նախատեսված է հանդիպում մեկ այլ բրազիլական հանրահայտ ակումբի` «Ֆլումինենսեյի» ղեկավարության հետ: Կքննարկվի «Ալաշկերտի» եւ «Ֆլումինենսեյի» միջեւ հնարավոր համագործակցությունը

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում