20:58  ,  16 դեկտեմբերի, 2017

«Արսենալի» եւ «Չելսիի» հաղթանակները

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Նյուքասլին» եւ առավելության հասավ գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի գոլի շնորհիվ՝ 1:0:

Չեմպիոն «Չելսին» դարձյալ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»: Հաղթական գոլի հեղինակը իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն է:

«Չելսին» 38 միավորով հավասարվեց մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդին» եւ երրորդ տեղում է: «Արսենալը» վաստակել է 33 միավոր եւ չորրորդն է:

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Արսենալ» - «Նյուքասլ»՝ 1:0

Մեսութ Օզիլ, 23

«Բրայթոն» - «Բարնլի»՝ 0:0

«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 1:0

Մարկոս Ալոնսո, 45+3

«Ուոթֆորդ» - «Հադերսֆիլդ»՝ 1:4

Աբդուլայե Դուկուրե, 68 – Էլիաս Կաչունգա, 6, Աարոն Մույ, 23, 89, 11մ, Լորան Դեպուատր, 50

Հեռացումներ՝ Տրոյ Դին, 33  - Ջոնաթան Հոգ, 61, երկրորդ դեղին քարտ

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 21:30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով