14:20  ,  16 դեկտեմբերի, 2017

Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանը՝ աշխարհի ակումբային փոխչեմպիոններ

Իրանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար ըմբիշներ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանը իրանական «Սինա Սանաթ Իզեհ» թիմի կազմում դարձել են փոխչեպիոն: Նրանց ներկայացրած թիմը եզրափակիչում 2:8 հաշվով պարտվել է իրանական «Բիմեյ Ռազիին»:  

Հայաստանը ներկայացրել է «Դինամոն», որը Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Մուրադ Հարությունյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Ալեքսան Միքայելյան (67 կգ), Արմեն Հակոբյան (72 կգ), Ռուբեն Ղարիբյան (77 կգ), Արգիշտի Աբգարյան (82 կգ), Գեղամ Թորգոմյան (87 կգ), Վաղարշակ Մինասյան (97 կգ), Էդգար Խաչատրյան (130 կգ) կազմով գրավել է 7-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում