15:14  ,  16 դեկտեմբերի, 2017

«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»՝ ֆավորիտներ. Բուքմեյքերների կանխատեսումը

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է: Եվրոպական Չեմպիոնների լիգայի հաղթողը կմրցի Հարավային Ամերիկայի ուժեղագույն թիմի՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող բրազիլական «Գրեմիոյի» հետ: Բուքմեյքերները Արքայական ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատում են միջինը 1.40 գործակցով: Ոչ ոքին ստացել է 5.80 գործակիցը, «Գրեմիոյի» հաղթանակը՝ 9.30:

«Ռեալ» - «Գրեմիո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Անգլիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմի» հետ դիմակայությունում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը միջինը 1.50 է: Ոչ ոքին ունի 4.40, հյուրերի հաղթանակը՝ 5.70 գործակից:

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում