13:11  ,  16 դեկտեմբերի, 2017

Պոչետինո. Խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմի դեմ

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին՝ ակնածանքով արտահայտվելով կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմի մասին:

«Մենք կխաղանք այսօրվա դրությամբ Եվրոպայի լավագույն թիմի հետ: Մրցակիցն իր լավագույն մարզավիճակում է: Դա շատ գրավիչ ու մեծ մարտահրավեր է: Այսպիսի խաղերից առաջ ֆուտբոլիստներին մոտիվացնելու անհրաժեշտություն չկա»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

«Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 49 միավորով, «Տոտենհեմը» 31 միավորով չորրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով