«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, Անգլիայի ընթացիկ առաջնությունում մրցակցությունից դուրս է «Մանչեսթեր Սիթին»:
«Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիից» բացի, այլ թիմ չի պայքարում տիտղոսի համար, նույնիսկ՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Բոլորս կձգտենք ինչքան հնարավոր է մոտենալ նրանց, բայց եթե «Սիթին» չձախողվի, ապա, ամենայն հավանականությամբ, կդառնա չեմպիոն: Բայց դա չի նշանակում, որ մյուս ակումբները պետք է հանձնվեն»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անգլիայի ընթացիկ առաջնության 17 տուրում «Մանչեսթեր Սիթին» 16 հաղթանակ է տարել, իսկ երկրորդ տուրում 1:1 հաշվով է ավարտել տնային հանդիպումը «Էվերտոնի» հետ:
18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կընդունի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմին»: Դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: «Լիվերպուլը» դեկտեմբերի 17-ին կհյուրընկալվի «Բորնմութին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում