10:14  ,  16 դեկտեմբերի, 2017

Գվարդիոլա. Կձգտենք շարունակել այս շարքը, բայց վստահ եմ, որ կպարտվենք

Անգլիայի առաջնության ընթացիկ առաջատար «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացառել է, որ իր ղեկավարած թիմը կարող է առանց պարտությունների ավարտել Պրեմյեր լիգայի մրցաշրջանը:

«Առանց պարտությունների մրցաշրջան չի լինի: Մենք կպարտվենք: Այդ նվաճումը պատկանում է Վենգերին: Այն, որ հիմա մենք խաղում ենք առանց պարտությունների բացառություն է: Դա նորմալ չէ: Կձգտենք շարունակել այս շարքը, բայց վստահ եմ, որ կպարտվենք»,- Խոսեպ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» առանց պարտության է ավարտել 2003-2004 թվականների առաջնությունը՝ դառնալով չեմպիոն:

Անգլիայի ընթացիկ առաջնության 17 տուրում «Մանչեսթեր Սիթին» 16 հաղթանակ է տարել, իսկ երկրորդ տուրում 1:1 հաշվով է ավարտել տնային հանդիպումը «Էվերտոնի» հետ:

18-րդ տուրում «Մանչեսթե Սիթին» կընդունի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմին»: Դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English