01:37  ,  16 դեկտեմբերի, 2017

«Մոնակոյի» խոշոր հաղթանակը՝ 4:0

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Մոնակոն» հյուրընկալվեց «Սենթ Էթյենին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Դաշտի տերերը 53-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով:

«Մոնակոն» 38 միավորով երկրորդ տեղում է եւ 17 հանդիպում անցկացրած ՊՍԺ-ից հետ է 6 միավոր: «Մոնակոյին» 3-ական միավոր են զիջում «Լիոնն» ու «Մարսելը», որոնք եւս մեկական հանդիպում քիչ են անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր

«Սենթ Էթյեն» - «Մոնակո»՝ 0:4

Ջիբրիլ Սիդիբե, 3, Տոմա Լեմար, 32, Ֆաբինյո, 53, Բալդե Կեյտա, 60

Հեռացում՝ Ստեֆան Ռյուֆիե («Սենթ Էթյեն»), 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով