01:19  ,  16 դեկտեմբերի, 2017

Ֆանատների բռնության հետեւանքով ակումբը չի խաղա 1 տարի եւ կնահանջի ստորին դիվիզիոն

Արգենտինայի ֆուտբոլային իշխանությունները չորրորդ դիվիզիոնի «Խուվենտուդ դե Պերգամինո» ակումբին զրկել են 1 տարի մասնակցել դաշնային նշանակության մրցումների, իսկ 2019 թվականին թիմը մրցաշրջանը կսկսի 5-րդ դիվիզիոնի առաջնությունում, հաղորդում է ESPN-ը:

Պատճառը «Խուվենտուդ դե Պերգամինոյի» ֆանատների բռնությունն է մրցավարների նկատմամբ «Ինդեպենդիենտե դե Չիվիլկայի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ այդ խաղում մրցավարը կարմիր քարտ էր ցույց տվել «Խուվենտու դե Պերգամինոյի» ֆուտբոլիստին: Դրանից հետո թիմի ֆանատները ներխուժել էին խաղադաշտ եւ դաժան ծեծի ենթարկել մրցավարներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում