00:48  ,  16 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը կվիրահատվի

«Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային կվիրահատվի: Նրա ապաքինման համար կպահանջվի մոտ երեք ամիս:

«Որոշումն ընդունված է, Բային պետք է վիրահատվի: Չեմ կարող ասել, որ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, սակայն առնվազն 2-3 ամիս նա չի օգնի մեզ»,- թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Էրիկ Բային ոտնաթաթի վնասվածքը ստացել էր հոկտեմբերին Կոտ դ՝Իվուարի հավաքականում: Ընթացիկ մրցաշրջանում Բային «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ:

Մոուրինյոյի տրամադրության տակ են պաշտպանության խաղացողներ Կրիս Սմոլինգը, Ֆիլ Ջոնսը, Վիկտոր Լինդելյոֆը, Մարկոս Ռոխոն, Դեյլի Բլինդը եւ Ակսել Տուանզեբեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում