22:54  ,  15 դեկտեմբերի, 2017

Նեյմարը ցանկանում է ամռանը տեղափոխվել «Ռեալ»

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ցանկանում է արդեն հաջորդ ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այդ մասին El Bernabéu-ին պատմել է իսպանացի լրագրող Իգնասիո Միգելեսը:

«Նեյմարն ափսոսում է, որ տեղափոխվել է ՊՍԺ, թեեւ գոհ է աշխատավարձից: Իրականությունն այն է, որ նա ցանկանում է հունիսին պայմանագիր կնքել «Ռեալի» հետ: Այդ մասին նա խոսում է ընկերների, ընտանիքի անդամների հետ, իսկ հորը խնդրել է բանակցել Արքայական ակումբի հետ, քանի որ չի ցանկանում եւս մեկ մրցաշրջան անցկացնել Ֆրանսիայում:

«Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարը չի ընտրի «Ռեալը»: Բայց հանգիստ կընդունեն իրավիճակը, եթե այդ տեղափոխությունը տեղի ունենա, քանի որ Լիոնել Մեսին ապահովում է գերազանցությունը»,- ասել է Միգելեսը:

Հիշեցնենք, որ 2017թ. ամռանը ՊՍԺ-ն Նեյմարի համար «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո: Սպասվում է, որ «Ռեալի» եւ ՊՍԺ-ի համաձայնության դեպքում, տրանսֆերի գինը կհասնի 250 միլիոն եվրոյի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում