2022թ. ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի պաշտոնական թվիթերյան էջը ներկայացրել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվելիք Խաղերի պաշտոնական լոգոները:
Չինական Xinhua գործակալությունը գրում է, որ պատկերի վերին հատվածը խորհրդանշում է չմշկասահորդների շարժումները, ստորին հատվածը՝ դահուկորդի մեջքը: Խորհրդանիշի կենտրոնում պատկերված ժապավենը արտացոլում է լեռները, որտեղ կանցկացվեն մրցումները: Կապույտը խորհրդանշում է երազանքը, մաքուր ձյունն ու սառույցը: Կարմիրն ու դեղինը սպորտի կրքի, երիտասարդության եւ էներգիայի գույններն են:
Հիշեցնենք, որ 2015 թվականին տեղի ունեցած ընտրությունում Պեկինը հետ էր թողել Ղազախստանի Ալմաթին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում