20:42  ,  15 դեկտեմբերի, 2017

Գվարդիոլան ցանկանում է հունվարին ձեռք բերել մեկ խաղացողի

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել պաշտպանությունը: Այդ մասին հայտնել է անգլիական թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Մենք ակումբի ղեկավարության եւ մարզական տնօրենի հետ քննարկել ենք հունվարի տրանսֆերային ծրագրերը, քանի որ կենտրոնական պաշտպանի դիրքում շատ խաղացողներ չունենք: Կոմպանին միշտ վնասվածքներ է ունենում: Նա պայքարում է, ձգտում է լինել պատրաստ, բայց դա նրան չի հաջողվում: Հիմա ունենք երեք կենտրոնական պաշտպաններ: Եվս մեկ խաղացողը մեզ չէր խանգարի: Սակայն ձմռանը բարդ է լուծել այդ խնդիրը: Չենք ցանկանում մի քանի ամսվա վարձակալությամբ ֆուտբոլիստի հրավիրել: Մի քանի տարվա հեռանկարով խաղացող է անհրաժեշտ: Եթե չգտնենք հարմար թեկնածուի, ապա այլ ձեռքբերում չենք անի հունվարին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 17 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունենալով 11 միավորի առավելություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում