19:38  ,  15 դեկտեմբերի, 2017

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ». «Փյունիկից» ընդգրկված է 14 թեկնածու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է հետեւյալ ֆուտբոլիստների ցանկը. Պետրոս Ավետիսյան, Էրիկ Վարդանյան, Ալիկ Առաքելյան, Արթուր Միրանյան եւ Դիդիե Բորիս Կադիո։

Բացի այս ֆուտբոլիստներից, ազգային ու երիտասարդական հավաքականներից առաջադրվել են թիմի ֆուտբոլիստներ Լեւոն Հայրապետյանը, Արմեն Մանուչարյանը,Նարեկ Ասլանյանը, Արթուր Քարտաշյանը, Հովհաննես Իլանգյոզյանը, Հովհաննես Պողոսյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ռոբերտ Մինասյանը եւ Վահագն Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ  նախորդ տարիների համեմատ քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես այս տարի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու են միայն լրագրողները եւ ակումբների ներկայացուցիչները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով