19:10  ,  15 դեկտեմբերի, 2017

Մոուրինյոն ազատվում է Մխիթարյանից (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն մեկ ամսից ավելի հայ ֆուտբոլիստին չի ընդգրկում նույնիսկ պահեստայինների թվում:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն Մխիթարյանի բացակայությունը բացատրել էր ներթիմային մրցակցությամբ։

Հայաստաննի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» եւ Միլանի «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում