18:21  ,  15 դեկտեմբերի, 2017

Forbes․ Բոլոր ժամանակների ամենահարուստ 25 մարզիկները

Forbes-ը հրապարակել է բոլոր ժամանակների ամենահարուստ 25 մարզիկների ցուցակը, որը գլխավորում է ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։

Ցուցակում ընդգրկվել է նաեւ երեք ֆուտբոլիստ՝ «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմը, Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Forbes, 25 ամենահարուստ մարզիկները

  1. Մայքլ Ջորդան (բասկետբոլ)՝ (1.85 միլիարդ դոլար)
  2. Թայգեր Վուդս (գոլֆ)՝ 1.7 միլիարդ
  3. Առնոլդ Փալմեր (գոլֆ)՝ 1.4 միլիարդ
  4. Ջեք Նիկլաուս (գոլֆ)՝ 1.2 միլիարդ
  5. Միխայել Շումախեր (Ֆորմուլա 1)՝ 1 միլիարդ
  6. Ֆիլ Միքելսոն (գոլֆ)՝ 815 միլիոն
  7. Կոբի Բրայանտ (բասկետբոլ)՝ 800 միլիոն
  8. Դեւիդ Բեքհեմ (ֆուտբոլ)՝ 800 միլիոն
  9. Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր (բռնցքամարտ)՝ 785 միլիոն
  10. Շաքիլ Օ՝Նիլ (բասկետբոլ)՝ 735 միլիոն
  11. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)՝ 730 միլիոն
  12. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)՝ 725 միլիոն
  13. Գրեգ Նորման (գոլֆ)՝ 705 միլիոն
  14. Մայք Թայսոն (բռնցքամարտ)՝ 700 միլիոն
  15. Ռոջեր Ֆեդերեր (թենիս)՝ 675 միլիոն
  16. Լիոնել Մեսի (ֆուտբոլ)՝ 600 միլիոն
  17. Ալեքս Ռոդրիգես (բեյսբոլ)՝ 575 միլիոն
  18. Ջեֆ Գորդոն (ավտոարշավորդ)՝ 525 միլիոն
  19. Օսկար Դե Լա Հոյա (բռնցքամարտ)՝ 520 միլիոն
  20. Մենի Պակյաո (բռնցքամարտ)՝ 510 միլիոն
  21. Դերեկ Ջիթեր (բեյսբոլ)՝ 490 միլիոն
  22. Փեյթոն Մենինգ (ամերիկյան ֆուտբոլ)՝ 480 միլիոն
  23. Քեւին Գարնեթ (բասկետբոլ)՝ 480 միլիոն
  24. Էվանդեր Հոլիֆիլդ (բռնցքամարտ)՝ 475 միլիոն
  25. Անդրե Աղասի (թենիս)՝ 470 միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում