22:17  ,  15 դեկտեմբերի, 2017

Ռոնալդուի նոր խաղակոշիկները՝ դստրերի անուններով (ֆոտո)

Արաբական Միացյալ Էմիրություններով ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է գալիս նոր խաղակոշիկներով, որոնց վրա գրված է դստրերի անունները: Եվա Մարիան ծնվել է այս տարի փոխնակ մորից, իսկ Ալանա Մարտինան՝ Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի առաջնեկն է՝ նույնպես ծնվել է այս տարի: Ֆուտբոլիստի ավագ որդին 7 տարեկան է, իսկ երկրորդ որդին Եվա Մարիայի երկվորյակ եղբայր Մատեոն է:

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել է Աբու Դաբիի «Ալ Ջազիրային» եւ դեկտեմբերի 16-ին կայանալիք եզրափակիչում կմրցի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող, բրազիլական «Գրեմիոյի» հետ: Գոլի հեղինակ դարձած Ռոնալդուն դարձել է այս մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ 6 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում