12:08  ,  15 դեկտեմբերի, 2017

NBA. «Քլիվլենդն» ու «Գոլդեն Սթեյտը» հաղթեցին, Դյուրանտը վաստակեց 36 միավոր

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտն» առանց վնասվածքից ապաքինվող Ստիվեն Կարիի սեփական խաղահրապարակում 112:97 հաշվով հաղթել է «Դալասին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 36 միավոր:

Լեբրոն Ջեյմսի 25 միավորներն ու թրիփլ-դաբլն օգնել են փոխչեմպիոն «Քլիվլենդին», որն ուժեղ է գտնվել «Լոս Անջելես Լեյքերսից»՝ 121:112:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Լեյքերս»՝ 121:112 (24:26, 39:34, 31:26, 27:26)

«Բրուքլին» – «Նյու Յորք»՝ 104:111 (26:32, 24:31, 32:24, 22:24)

«Ատլանտա» – «Դետրոյտ»՝ 91:105 (31:30, 15:29, 18:26, 27:20)

«Մինեսոտա» – «Սակրամենտո»՝ 119:96 (32:22, 32:33, 31:16, 24:25)

«Գոլդեն Սթեյտ» – «Դալաս»՝ 112:97 (24:28, 24:20, 32:25, 32:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում