22:55  ,  14 դեկտեմբերի, 2017

Սվիդլերը՝ Ռուսաստանի 8-ակի չեմպիոն

Գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հաղթանակով է ավարտվել Սանկտ Պետերբուրգում անցկացված շախմատի Ռուսաստանի առաջնության սուպերեզրափակիչը:

11-րդ տուրում Սվիդլերը հաղթել է Վլադիմիր Մալախովին եւ հավաքել է 7 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Նիկիտա Վիտյուգովը:

Թայ-բրեյքում Սվիդլերը Վիտյուգովին հաղթել է երկու պարտիայում եւ 8-րդ անգամ հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում