19:55  ,  14 դեկտեմբերի, 2017

Թալանել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի բնակարանը

Փարիզում թալանել են ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի բնակարանը, հաղորդում է Le Point-ը։ Գողացել են 7 հազար եվրո արժողությամբ «Ռոլեքս» ժամացույց, մարզիչի կնոջ երկու պայուսակներ, նաեւ ֆուտբոլիստների տրանսֆերային գործարքների վերաբերյալ փաստաթղթեր եւ ակումբի ծրագրերի վերաբերող գրառումներ։ Վնասը գնահատվել է 20 հազար եվրո։ Կողոպտիչները տարել են նաեւ Նեյմարի խաղաշապիկներ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Էմերին ՊՍԺ-ն գլխավորում է 2016 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում