18:44  ,  14 դեկտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստները պարտվել են լեհական «Լեխիայի» վետերաններին

Լեհաստանում տեղի է ունեցել ֆուտբոլի ընկերական հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի եւ լեհական «Լեխիայի» վետերանների միջեւ։ 3։1 հաշվով հաղթել են լեհերը, հաղորդում է «Լեխիայի» պաշտոնական կայքը։

Հայաստանի հավաքականում հանդես են եկել ազգային եւ երիտասարդական հավաքականների նախկին խաղացողներ։ Հայաստանի թիմի միակ գոլը խփել է «Զվարթնոց», «Արարատ», «Կիլիկիա», «Ուլիս», էստոնական «Տրանս» ակումբների նախկին ներկայացուցիչ Լեւոն Ղասաբօղլյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս