18:07  ,  14 դեկտեմբերի, 2017

Ռոնալդինյոն կմասնակցի Բրազիլիայի Սենատի ընտրություններին

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի, «Գրեմիոյի», ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», «Միլանի» նախկին խաղացող Ռոնալդինյոն որոշել է զբաղվել քաղաքական գործունեությամբ, հաղորդում է football-italia-ն։

37-ամյա Ռոնալդինյոն կմասնակցի Բրազիլիայի Սենատի ընտրություններին։ Նա ընդգրկված կլինի Սոցիալ-քրիստոնեական կուսակցության ցուցակում Մինաս-Ժերայս նահանգից։ Առաջադրման պաշտոնական վերջնաժամկետը 2018թ․ մարտն է։

Ռոնալդինոյն առայժմ պաշտոնապես չի առաջադրվել, սակայն նա Բրազիլիայի նախագահի թեկնածու, Սոցիալ-քրիստոնեական կուսակցության նախագահ Ժաիր Բոլսոնարոյի թիմից է։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներից Ռոմարիոն արդեն բրազիլական Սենատի անդամ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում