17:12  ,  14 դեկտեմբերի, 2017

Ռոջեր Ֆեդերերը, Լեբրոն Ջեյմսն ու Քոնոր Մաքգրեգորը՝ տարվա ամենաոճային տղամարդկանց թվում

GQ ամսագիրը հրապարակել է «Ամենաոճային տղամարդ» մրցանակի հավակնորդների անունները:

Մարզաշխարհի ներկայացուցիչներից ցուցակում տեղ են գտել՝ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, NBA-ի բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսը, Ռասել Ուեստբրուկը եւ Քրիս Պոլը, բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը եւ ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, որը քվեարկության եզրափակիչում հետ էր թողել դերասան Թոմ Հիդլսթոնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում