16:50  ,  14 դեկտեմբերի, 2017

Կիլիան Մբապեն Ուսեյն Բոլթից արագ է վազել

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի խաղի ավելացված ժամանակում զարգացրել է 44.7 կմ ժամ արագություն եւ դարձել գոլի հեղինակ: Այդ դրվագում 18-ամյա ֆրանսիացու միջին արագությունը կազմել է 36 կմ/ժամ, գրում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթի միջին արագությունը 100 մետրում կազմում էր 37.5 կմ/ժամ:

«Լիլի» դեմ խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 3:1 հաշվով, իսկ Մբապեն աչքի էր ընկել մեկ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս