15:06  ,  14 դեկտեմբերի, 2017

Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցույթում տեղի են ունեցել փոփոխություններ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում մրցույթի քվեարկությունը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Նախորդ տարիների համեմատ քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ: Այս տարի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու են միայն լրագրողները եւ ակումբների ներկայացուցիչները:

Հավակնորդների ցուցակը կարող եք տեսնել այստեղ, իսկ մրցույթի անցկացման կարգը՝ այստեղ:

Հայաստանի Բարձրագույն խմբի 6 ակումբներից 5-ը ներկայացրել են իրենց 5 լավագույն ֆուտբոլիստներին, իսկ «Արարատը» հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ չունի համապատասխան թեկնածուներ:

Հիշեցնենք, որ նախորդ 6 տարիներին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 7 անգամ է արժանացել այդ մրցանակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս