14:08  ,  14 դեկտեմբերի, 2017

Ռուբեն Նազարեթյանը դարձյալ գլխավորել է ֆուտզալի Հայաստանի հավաքականը

Ռուբեն Նազարեթյանը վերադարձել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին, հայտնում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» մամուլի ծառայությունը:

Մարզչական շտաբում նրան կօգնեն Զոհրաբ Նիազյանը եւ դարպասապահների մարզիչ Վաղինակ Շահնազարյանը: Ռուբեն Նազարեթյանը նաեւ «Ֆուտզալ բիզնես լիգա» ՀԿ նախագահն է:

Ռուբեն Նազարեթյանն այս տարվա հունվարին էր հեռացել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, իսկ նրան փոխարինել էր Զոհրաբ Նիազյանը: Նա նաեւ գլխավորում է ֆուտզալի Հայաստանի առաջնությունում հանդես եկող «Լեո» թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում