15:47  ,  14 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդակիրը կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էյնջել Գոմեշն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել անգլիական ակումբի հետ, փոխանցում է թիմի մամուլի ծառայությունը:

17-ամյա անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է եւ հանդես է գալիս երիտասարդական թիմերում:

Անգլիայի նախորդ առաջնությունում Էյնջել Գոմեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոխարինման էր դուրս եկել «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի 88-րդ րոպեին եւ մտել պատմության մեջ: Նա դարձել էր 2000 թվականից հետո ծնված առաջին ֆուտբոլիստը, որ մասնակցել էր Պրեմյեր լիգայի հանդիպման: Գոմեշը նաեւ դարձել էր Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ ռեկորդը գրանցելով 16 տարեկան 23 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում